Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Վրաստանում պայքարում են համասեռամոլների դեմ

Վրաստանում պայքարում են համասեռամոլների դեմ
17.05.2013 | 22:01

Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, հավաքվել էր մոտ 10 հազար մարդ, ովքեր դեմ էին հանդես գալիս սեռական փոքրամասնությունների՝ նախապես ծրագրված հանրահավաքին։ Հավաքվածների թվում կային բազմաթիվ հոգևորականներ։

Սեռական փոքրամասնությունների ակցիան նվիրված էր Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան և կազմակերպվել էր հասարակական կազմակերպությունների կողմից։ Այդ ակցիային պետք է մասնակցեր մի քանի տասնյակ մարդ։ Սակայն Վրաց եկեղեցին կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոցներ՝ արտահայտելու իր բողոքն այդ նախաձեռնության դեմ։

Հանրահավաքի մասնակիցները հայտարարել են, որ թույլ չեն տալու Վրաստանում անբարոյականության տարածումը։ Նախօրեին Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը կոչ էր արել Թբիլիսիի քաղաքապետին չեղյալ հայտարարել համասեռամոլների արդեն արտոնված հավաքը։

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ